چکیده : | Մենագրութիւնը խնդիր ունի լուսաբանելու հայոց պատմութեան ամենակառուցիկ շրջափուլերից մէկը՝ Արտաշիսեան դարաշրջանը, ըստ քաղաքակրթական չափոյթի: Քայլ է կատարւած լոկալ քաղաքականութիւնը լուսաբանելու համաշխարհային պատմութեան համածիրում: Հայդմ արժևորւած են նրա հոմեոստատիկ հնարաւորութիւնները՝ համարժէք պատասխաններ մշակելու ներքին ու արտաքին մարտահրաւերներին՝ քաղաքական, տնտսական, կրօնական, մշակութային, աշխարհաքաղաքական: Վերջիններիս ներունակութիւնը շատ առումներով պայմանաւորւած էր այն «հասարակաշինական ծրագրերով», որոնցով առաջնոդրւում էին դարաշրջանի ականաւոր այրերը՝ Արտաշէս I , Տիգրան II, Արտաւազդ II: Նաև՝ վերջին Արտաշիսեանները: Նաև՝ հայոց արքունի ընտրախաւը: Նրանք ձևաւորում էին ընկերային յարաբերութիւնների մի ուրոյն միջավայր, որը գոյում էր ժամանակի, տարածութեան և արժէբանութեան շի քանի զուգահեռ հարթութիւններում: Եւ արդիւնաւորւում էին համակեցական այնպիսի արքետիպերով, որոնք դեռ բազմիցս երևակւելու էին հայոց պատմութեան ընթացքին:
Այս բարդ ու բազմաշերտ հոլովոյթը մենագրութեան մէջ բազմայայտւած է մի շարք գիտակարգերի կիզակէտում՝ պատմութիւն և բանասիրութիւն, իմաստասիրութիւն և նշանաբանութիւն, տնտեսագիտութիւն և միջազգային իրաւունք. պատմական մարդաբանութիւն և մշակութաբանութիւն: |