Քրիստափոր Թափալցեանի ներկայ վէպում նկարագրւում են Հայաստանի դարաւոր քարքարոտ խոպանի իրացման աշխատանքները: Օձերի, կարիճների բոյնը սովետական մարդու աշխատանքով դառնում են խաղողի ու մրգերի գեղեցիկ այգիներ, բոստաններ, ցորենի, եգիպտացորենի ու արմտիքի կանաչագեղ արտեր, ուր հիմնւում ու կառուցւում է Հայրաշէն քաղաքատիպ բանավանը:
Վէպում պատկերւած են Հայրենաշէն բանավանի մարդկանց կերպարները՝ հոգեբանութիւնը, յոյզերը, ապրումները, մաքառումները, սէրը, կենցաղը: