Ակնարկների, զրոյցների և յուշագրութիւնների այս ժողովածուն մեր երևելի մարդկանց դիմանկարների իւրատեսակ պատկերասրահ է, որտեղ անցած ու ներկայ ժամանակները սերտօրէն միահիւսւած են և վկայում են, թէ ում և ինչ պահ տւեցինք 20-րդ դարի երկրորդ կէսին, ում հետ և ինչով մտանք 21-դար: Ճանապարհներն այս ու այն կողմ են տարել մարդկանց, խառնել ճակատագրերը, սակայն մնացել են նրանց բարի անունները, ատեղծած գանձերը և հեղինակի կարօտը: