Ժողովածուն ընդգրկում է Գէորգ Զ. Չէորէքչեան հայրապետի անտիպ քարոզները, հրապարակային ելոյթները եւ 1917 թ. Ս. Էջմիածնում հրատարակւած «Քարոզագիրքը»:
Գէորգ եպս. Չէորէքչեանի անտիպ քարոզների՝ հրատարակման պատրաստելու աշխատանքները սկսւելու էին դեռեւս 2004-2005 թթ. ՝ Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնում (Ղեւոնդ քահանայ), եւ, որոշ ընդհատումից յետոյ, աւարտւել 2011 թ. Մայ Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնում (Սարգիս սրկ. Ծատուրեան, Վրէժ սրկ. Միքայէլեան):
Լիայոյս ենք, որ Գէորգ Զ. Չէորէքչեան հայրապետի լուսաւոր քարոզների ու հրապարակային ելոյթների այս ժողովածուն ընթերցող հասարակութիւնը կընդունի եւ կընկալի ըստ արժանւոյն: