Սոյն ժողովածուի գրաբար բնագիրը կազմել են Հակոբ Մանանդեան եւ Հրաչեա Աճառեանը: Նրանք սուրբ նահատակների վկայաբանութիւնները քաղել են ձեռագրերից, «Յայսմաւուրք»-ներից, պատմիչների աշխատութիւններից և հրատարակել են 1903 թ.-ին, Ս. Էջմիածնում: Այդ Ժողովածուից է կատարւել սոյն աշխարհաբար թարգմանութիւնը:
Գրքում ամփոփւած են 1155-1843 թթ. ընթացքում քրիստոնէութեան համար նահատակւածների վկայաբանութիւնները: Այստեղ ներկայացւած աւելի քան հարիւր քառասուն քրիստոնեայ սուրբ նահատակները տարբեր տարիքի, սեռի, ազգութեան մարդիկ են, իհարկէ, հիմնականում հայեր, որոնց մահմեդականացնելու համար սարսափելի դաժանութեամբ տանջել ու սպանել են սելջուկները, թաթարները, պարսիկները եւ թուրքերը:
Բոլոր նահատակներն էլ վախճանւել են բարի խոստովանութեամբ ի Քրիստոս եւ միացել առաջին նահատակների խմբերին:
Նախատեսւած է հոգեւոր ուսումնական հաստատութիւնների եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմութեամբ հետաքրքրւողների համար: