«Աշխարհը եւ Հայաստանը աշխարհագրական ատլաս»-ի գաղափարը մտայղացել է «ՄԱՆՄԱՐ» հրատարակչութիւնը՝ նպատակ ունենալով մէկ գրքում ամփոփել Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական դպրոցի աշխարհագրութիւն առարկայի պետական ծրագրով պահանջւող քարտէզների ու վիճակագրական տւեալների անհրաժեշտ նւազագոյնը:
Ատլասը բաղկացած է Արեգակնային համակարգի եւ երկրագնդի մասին ընդհանուր տեղտկութիւնների, աշխարհի, աշխարհամասերի ու մայրացամաքների քարտէզների բաժիններից:
Դրանք ընդօրինակւած են հանրայայտ անգլիական «Մակմիլան» հրատարակչութեան լայն տարածում ունեցող եւ պարբերաբար վերահրատարակւող աշխարհի ատլասից: Ընդօրինակւած քարտէզները հայացւել, խմբագրւել եւ հարմարեցւել են մեր հանրակրթութեան պահանջներին:
Ատլասում առանձին ընդարձակ բաժնով ներկայացւած են Հայաստանի, մասնաւորապէս Հայաստանի Հանրապետութեան եւ ԼՂՀ բնութիւնը, բնակչութիւնը եւ տնտեսութիւնը պատկերող, հայ մասնագէտների հեղինակած թւով 35 քարտէզներ:
Ատլասը դպրոցականներից եւ բուհերի դիմորդներից բացի, կարող է օգտակար լինել աշխարհագրութեամբ հետաքրքրւողների, ինչպէս աեւ ընթերցող լայն շրջանների համար:
Սոյն ատլասը նախատեսւած է Հայոց պատմութեան դասընթացն ուսումնասիրող աշակերտների եւ ուսանողների համար: Այն ընդգրկում է բոլոր դարերում Հայաստանի գրաւած դիրքը հայկական բարձրաւանդակում՝ Արարատեան թագաւորութիւնից (Ուրարտու) սկսած մինչեւ մեր օրերը:
Ատլասը՝ նման աշխատանք կատարելու առաջին փորձն է: Այն կազմելիս հաշւի են առնւել հայ պատմական քարտէզագրութեան մէջ մինչեւ օրս եղած փորձն եւ հիմնականում ներառում է պատմականօրէն ընդունւած տարածքներն ու վարչական բաժանումները: