Սոյն ատլասը նախատեսւած է Հայոց պատմութեան դասընթացն ուսումնասիրող աշակերտների եւ ուսանողների համար: Այն ընդգրկում է բոլոր դարերում Հայաստանի գրաւած դիրքը հայկական բարձրաւանդակում՝ Արարատեան թագաւորութիւնից (Ուրարտու) սկսած մինչեւ մեր օրերը:
Ատլասը՝ նման աշխատանք կատարելու առաջին փորձն է: Այն կազմելիս հաշւի են առնւել հայ պատմական քարտէզագրութեան մէջ մինչեւ օրս եղած փորձն եւ հիմնականում ներառում է պատմականօրէն ընդունւած տարածքներն ու վարչական բաժանումները: