Ներկայ աշխատութիւնը նւիրւած է Մեծ Հայքի թագաւորութեան վարչա-քաղաքական բաժանման համակարգի համակողմանի քննութեանը՝ «Աշխարհացոյց»-ի ,ինչպէս նաև հայկական և օտարլեզու սկզբնաղբիւրների նիւթերի հիման վրայ: Առաջին անգամ փորձ է արւած լուսաբանելու Մեծ Հայքի ՝ ըստ աշխարհների , վարչական բաժանման ձևաւորման գործընթացը , հանգամանալից վերլուծւած է թագաւորութեան գաւառաբաժանումը , ինչպէս նաև աւատատիրութեան ունեցած ազդեցութիւնը երկրի վարչական բաժանման զարգացումների վրայ:
Աշխատութիւնը կարող է օգտակար լինել հայագէտներին, արևելագէտներին, ուսանողութեանը և հայագիտութեամբ հետաքրքրւող ընթերցող հասարակայնութեանը: