Պատկերագրքում հայերէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով՝ համառօտ ու հանրամատչելի շարադրանքով ներկայացւում են միջնադարեան Հայաստանի Ջուղա քաղաքի յուշարձաններն ու հռչակաւոր խաչքարերը, որոնք 1998-2006թթ. Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանութիւնների կողմից ամբողջովին կործանւեցին:
Հատորը ներառում է 720-ից աւելի լուսանկարներ, որոնց գերակշռող մասը տպագրւում է առաջին անգամ: Հրատարակւող նիւթը իր տեսակի մէջ Ջուղայի խաչքարային արւեստի առաջին ամբողջական եւ բացառիկ փաստավաւերագրական ժողովածուն է:
Նախատեսւած է ընթերցող լայն շրջանակների համար: