Աշխատութեան մէջ բացայայտւած են կիլիկեան մանրանկարչութեան ակունքները, զարգացումը և ուղղութիւնը: Առաջին անգամ փորձ է արւում պարզելու, թէ կիլիկեան ձեռագրերը որ դպրոցներին են պատկանել: Տրւում են առանձին մանրանկարիչների ստեղծագործութեան բնութագրերը: Յատուկ գլուխ է նւիրւած միջնադարեան խոշորագոյն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ստեղծագործութեանը:
Աշխատութիւնը նախատեսւած է ինչպէս մասնագէտների, այնպէս էլ հայ միջնադարեան արւեստով և պատմութեամբ հետաքրքրւողների համար:
Աշխատութիւնը ընդգրկում է մի քանի մենագրական հետազոտութիւներ, նւիրւած վաղ միջնադարեան պատկերագրութեան ու մանրանկարչութեանը, և մի առանձին հետազոտութիւն, որտեղ վերլուծւում է հայ արւեստի այնպիսի մի նշանաւոր կոթող, ինչպիս է Աղթամարը:
Գրքում քննութեան է առնւում վաղ միջնադարեան հայկական քանդակագործութիւնը, որի թեմատիկան արտացոլում է վաղ քրիստոնէական շրջանի ազգային-պատմական ու քաղաքական–գաղափարական իրավիճակը:
Գեղարւեստական ու պատկերագրական ոճաբանական վերլուծութեան են ենթարկւում կոթող-պատկերաքանդակների և ճարտարապետական յուշարձանների վրայ եղած քանդակները:
Առանձին հատւած է նւիրւած վաղ միջնադարեան գեղագիտական հայեացքների զարգացմանը և նրանց դրսեւորմանը կոնկրետ քանդակագործական յօրինւածքներում: