«Ուղղագրական բառագրքոյկը» նպատակ ունի ձևաւորելու տարրական դասարանների աշակերտների ուղղագրական կարողութիւնները և բարելաւելու մայրենի լեզւի ուսուցումն ընդհանրապէս: Այն հիմնականում ընդգրկում է տարրական դասարանների մայրենի լեզւի ծրագրով նախատեսւած և 1-4 դասարանների դասագրքերում ու հարակից ուսումնաօժանդակ ձեռնարկներում տեղ գտած այն բառապաշարը, որն ուղղագրական ու բառակազմական արժէք ունի և օգտագործւում է երեխանների գրաւոր ու բանաւոր խօսքում:
Համանման բառարանն անհրաժէշտութիւն է կրտսեր դպրոցականի համար: Պատահական չէ, որ սոյն բառարանն ունեցել է իր նախատիպը. դեռևս 1971 թ. Ա. Ե. Տէր-Գրիգորեանի կողմից կազմւել է համանման բառարան, որն իր կազմութեան սկզբունքերով և բառահումքով նպաստել է այս բառագրքոյկի ստեղծմանը: