Ժողովածուն ամփոփում է Իրանի ժամանակակից Պոէզիայի մեծանուն բանաստեղծ Ահմադ Շամլուի Բամաձև, Թարմ օդ, Հայելու այգի, Պահեր և մշտապես, Աիդան հայելու մէջ, Աիդա, ծառ և դաշոյն և յիշողութիւն, Հողի մահերգերը, ծաղկում մշուշում, Աբրահամը կրակի մէջ, շեմին և այլն ժողովածուների ընտրանին:
«Լիրիկական Արևելք» ժողովածուն ներկայացնում է պարսից դասական պոեզիայի ընտրանին:
Ֆիրդուսու,Խայամի,Խաքանիի, Սադիի,Ռիւմիի,Հաֆեզի և Ջամիի ստեղծագործութիւնները վաղուց արդեն դարձել են համամարդկային մշակոյթի սեփականութիւն:Ներկայացւած դասականները տարբերւում են ժանրային առանձնահատկութեամբ ու թեմաների բազմազանութեամբ: