Գիրքն ընդգրկում է XVIII դարի խոշոր բանաստեղծ, կրթական-մշակութային գործիչ Պաղտասար Դպրի կեանքին ու ստեղծագործութեանը նւիրւած մի հանգամանալի ուսումնասիրութիւն, ինչպէս նաև քսանհինգ չափածոյ գործեր, որոնք տեղ չեն գտել բանաստեղծի տաղերի նախորդ ժողովածուներում:
Գիրքն ունի ծանօթագրութիւններ, հաւելւած և ցանկեր:
Աշխատութիւնն ընդգրկում է կինոյի հիմնադրման ժամանակաշրջանից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկրների (բացառեալ ԽՍՀՄ-ը) կինոարւեստում և կինոարտադրութեան մէջ շուրջ 2200 հայ և ծագումով հայ գործիչերի մասնակցութեան փաստական տւեալներ, համաշխարհային կինոյի ականառու հայազգի գործիչների կեանքի և ստեղծագործութեան վերաբերեալ քննական ակնարկներ: Նախատեսւած է կինոարւեստով և հայ Սփիւռքով հետաքրքրւողների համար: