«Մատենադարանի պարսկերէն վավերագրերը » մատենաշարի «Կալւածագրեր» այս անդրանիկ հատորը պարունակում է XIV—XVI դդ. Պարսկերէն, մասամբ նաև արաբերէն 27 արժէքաւոր կալւածագրերի նմանահանութիւններն (Ֆաքսիմիլէ) ու վերծանւած բնագրերը՝ հայերէն ու ռուսերէն թարգմանութեամբ, տեքստաբանական ու պատմա-բանասիրական բնոյթի ծանոթագրութիւններով և բնագրերում հանդիպող վարչա-տնտեսական, ագրարային տերմիների հարուստ բառարանով :
Հատորի առաջաբանում քննութեան են առնւած XIV—XVI դդ. Ֆեոդալական հողատիրութեանն ու ագրարային յարաբերութիւնների պատմութեանը վերաբերող բազմաթիւ հարցեր: