Գերմանացի նշանաւոր լեզւաբան-հայագէտ Յոզեֆ Կարստի աշխատութիւնը՝ բաղկացած է երկու հիմնական մասից առաջինը նւիրւած է հնչիւնաբանութեանը, երկրորդը՝ ձևաբանութեանը: Այդ մասերում քննւում են կիլիկեան հայերէնի հնչիւնաբանութեան և ձևաբանութեան հետ կապւած երևոյթները՝ իրենց պատմական զարգացման մէջ, ինչպէս և հաւելւածում ՝ ընդհանուր գծերում շարահիւսական առանձնահատկութիւնները: