Աշխատութեան մէջ ուսումնասիրւած է 11-րդ դարի հայ ականաւոր պատմիչ Արիստակէս Լաստիվերցու մատենագրական ժառանգութիւնը: Յատկապէս լեզւաբանասիրական մանրակրկիտ վերլուծութեան է ենթարկւած նրա գլուխգործոցը՝ «Պատմութիւնը»-ը, ինչպէս նաև որոշւած են հեղինակի տեղն ու դերը միջնադարեան հայ մատենագրութեան մէջ:
Նախատեսւում է բանասէրների, պատմաբանների համար:
Եռալեզւեան բառարանը, որ տրւած է կենդանիների արդի գիտական կարգաբանութեամբ, ընդգրկում է թռչունների անւանումները, որոնք դասաւորւած են ըստ կարգերի, ընտանիքների, ցեղերի և տեսակների:
Նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար:
Գերմանացի նշանաւոր լեզւաբան-հայագէտ Յոզեֆ Կարստի աշխատութիւնը՝ բաղկացած է երկու հիմնական մասից առաջինը նւիրւած է հնչիւնաբանութեանը, երկրորդը՝ ձևաբանութեանը: Այդ մասերում քննւում են կիլիկեան հայերէնի հնչիւնաբանութեան և ձևաբանութեան հետ կապւած երևոյթները՝ իրենց պատմական զարգացման մէջ, ինչպէս և հաւելւածում ՝ ընդհանուր գծերում շարահիւսական առանձնահատկութիւնները:
Աշխատութեան մէջ տրւում է միջին գրական հայերէնի բառապաշարի և բառակազմութեան իրողութիւնների ամբողջական պատկերը:
Գիրքը նախատեսւած է բանասէր ուսանողների և հայոց լեզւի պատմութեան հարցերով հետաքրքրւողների համար:
Երևանի համալս. հրատ. իր երախտագիտ. է հայտնում Գալուստ Գյուլբենկյան հիմնարկ., նրա Հայկ. բաժանմունքի տնօրեն դ-ր Զավեն Եկավյանին մեծանուն հայագետի անտիպ աշխ. տպագր. հովանավորելու համար Բառարան Սվեդիայի բարբառի