Թովմա Արծրունու և նրա շարունակողի (Անանունի) երկասիրութիւնները IX դարի 2-րդ կէսի և X դարի սկզբի Հայաստանի պատմութեան արժէքաւոր սկզբնաղբիւր են: Այստեղ արտացոլւած են դարաշրջանի սոցիալ-քաղաքական և տնտեսական-մշակութային տեղաշարժերը: Նախատեսւած է Հայաստանի միջնադարեան պատմութեամբ զբաղւողների և ընթերցող լայն շրջանների համար:
Ժողովածուն ամփոփում է սովետահայ մեծ բանաստեղծ Ե.Չարենցի Լպիկական ու քնարական պոենմեր, բալլադներ ու բանաստեղծութիւնները: Կազմւած է բանաստեղծի նախընտրած սկզբունքով:
Ժողովածուում տեղ են գտել XX դարի անգլիական և ամերիկեան մի շարք նշանաւոր գրողների (Օ.Հենրի, Ջ.Ջոյս, Է. Հեմինգւել , Ա. Քրիստի, Ջ.Սթայնբեք, ու Ֆոլիկներ,Ս.Մոեմ,ու Սարոյան և ուրիշներ)պատմւածքներն ու նովելները, որոնց մի մասը հայերէն ներկայացւում է առաջին անգամ:
Ժողովածուն ներկայացնումէ 20-րդ դարի սկզբի ռուսական բանաստեղծութիւնները՝ ընդգրկելով գրական համարեայ բոլոր ուղղութիւնների ներկայացուցիչներին: Գործերի մէծ մասը առաջին անգամ է թարգմանւում հայերէն: Թարգմանութեան համար հիմք են ծառայել վերհոշեալ հեղինակների հատընտիրները և վերջին ժողովածուները:
Ժողովածուն բովանդակում է Հին Արևելքի բանաստեղծական ժառանգութեան լաւագոյն նմուշները: Ներկայացւած է Հին Եգիպտոսի, Միջագետքի, Պաղեստինի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ճապոնիայի, Հեթիթական թագաւորութեան պոէզիան: Թարգմանութիւնները կատարւած են ռուսերէնից:
Նախատեսւած է ուսանողութեան եւ ընթերցող լայն շրջանների համար: