«Լեռնահայաստանի հերոսամարտը» (Տպարան «Զահակիր», Պուքրէշ, 1923) հայ պատմագրութեան հազւագիւտ, կոթողային արժէք ներկայցնող այն գրքերից է, որոնք պատմականօրէն հաւաստի են, փաստագրութեամբ՝ առատ:
1919-1921 թթ. լեռնահայաստանի իրադարձութիւների՝ Գարեգին Նժդէի պատմական մեծագոյն առաքելութեան և խիզախումի տարեգրութիւնն է ամփոփւած գրքում:
«Դրօ» ժողովածուն հայ պատմագրութեան մէջ առաջին փորձն է, որով ընթերցողին է ներկայանում Հայոց Ազատամարտի ռահւիրաններից և պետականութեան հիմնադիրներից մէկը՝ Դրօն (տասնամեակներ անընդմէջ կեղծւած ու նենգափոխւած) խնդիրներ՝ արխիւային նորայայտ վաւերագրի և փաստագրերի օգտագործմամբ դիտարկւել է նորովին: Հիմնարար կերպով է շոշափւել Դրօ-զինւորական գործի հսկայածաւալ և նպատակագիր ազգային գործունէութիւնը, որը որոշակիօրէն, արտացոլւած է թէ Հ. Գէորգեանի ուսումնասիրութեան մէջ, և թէ «Հաւելւածի» բոլոր բաժիններում: