Սոյն աշխատութեան մէջ հետազօտւում են Արևմտեան Հայաստանի ագրարային յարաբերութիւններն ու նրանց առանձնայատկութիւները XIX դարի երկրորդ կէսին և XX դարի սկզբին: Բնութագրւում են ֆէոդալական դասակարգերի փոխյարաբերութիւնները, յատկապէս գիւղացիների շահագործման ու հարստահարման եղանակները պետութեան, աղաների ու հոգևորականութեան կողմից: Միաժամանակ ցոյց է տրւում թուրքական կառավարութեան և իմպերիալիստական պետութիւնների վարած քաղականութեան բացասական դերն Արևմտեան Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: