Գրքում տրւումէ XI դ. երկրորդ կէսի բիւզանդական խոշորագոյն ժամանակագիր Յովհաննէս Սկիլիցեսի «Համառօտութիւն պատմութեանց» երկի երկրորդ՝ ինքնուրոյն մասի (959-1057), ինչպէս և նրա «Շարունակութեան» (1057-1081) ամբողջական թարգմանութիւնը: Յիշեալ երկը XI դ. բիւզանդական ամենակարևոր աղբիւրն է առարկայ ժամանակաշրջանի ոչ միայն կայսրութեան պատմութեան, այլև հարևան երկրների ու սելջուկների նւաճումների ուսումնասիրութեան: