Պատմական լայն կտաւի վրայ պատկերւած են միջազգային ու ներքին քաղաքական այն անցքերը, որոնք օժանդակեցին հայ ժողովրդի մի հատւածին 12-րդ դարում իր բնօրրանից հեռու՝ Միջերկրական ծովի ափին, ստեղծել մի փոքրիկ, բայց բաւական կուռ և զորեղ պետութիւն, որը կարողացաւ գոյատևել շուրջ երեք դար և զգալի դեր խաղաց հայ մշակոյթի զարգացման պրոցեսում: