Պատմական լայն կտաւի վրայ պատկերւած են միջազգային ու ներքին քաղաքական այն անցքերը, որոնք օժանդակեցին հայ ժողովրդի մի հատւածին 12-րդ դարում իր բնօրրանից հեռու՝ Միջերկրական ծովի ափին, ստեղծել մի փոքրիկ, բայց բաւական կուռ և զորեղ պետութիւն, որը կարողացաւ գոյատևել շուրջ երեք դար և զգալի դեր խաղաց հայ մշակոյթի զարգացման պրոցեսում:
Վէպը նւիրւած է հայ ժողովրդի պատմութեան ամենահետաքրքիր շրջաններից մէկին՝ Կիլիկեան հայկական պետութեան ստեղծմնանը: Վէպի առաջին գիրքը լոյս է ընծայւել 1983 թւականին: Երկրորդ գրքում նկարագրւում է Կիլիկեան թագաւորութեան կամաւորումը պատմական բարդ հանգամանքներում, երբ Ռուբինեանների ծրագրերի իրականացումը սպառնում են հարևան երկրները, ինչպէս նաև խաչակիրները: