Ժողովածուն ընդգրկում է յօդւածներ և ուսումնասիրութիւններ՝ նւիրւած մեծ բանաստեղծի կեանքի ու գրական-հասարակական գործունէութեան առանձին հարցերին, երկերի ստեղծագործական պատմութեան, ժողովրդական ակունքների, գեղարւեստական վարպետութեան բացայայտմանը: «Հրապարակումներ» բաժնում առաջին անգամ տպագրւում են չափածոյ և արձակ մի շարք երկեր, տարբերակներ ու ֆրագմենտեր, ինչպէս և ելոյթներ ու նամակներ, որոնք կարևոր նշանակութիւն ունեն գրողի համակողմանի ուսումնասիրութեան համար: