Հատորի առաջին բաժնում զետեղւած են գրականագիտական և բանասիրական ուսումնասիրութիւններ՝ նւիրւած Հովհ. Թումանեանի գրական ժառանգութեանը և հասարակական գորղունեութեանը: Երկրորդ բաժնում հրատարակւում են ցարդ անծանօթ գրառումներ, ընծայագրեր և այլն: Առանձնակի հետաքրքրութիւն է ներկայացնում «Թումանեանի դիտողութիւններն ու նշումները Շեքսպիրի «Համլետի» հայերէն թարգմանութեան 1894 թ. Հրատարակութեան վրայ» հրապարակումը:
Նախատեսւած է գրականագետների և ընթերցող լայն շրջանների համար:
Ժողովածուն ընդգրկում է յօդւածներ և ուսումնասիրութիւններ՝ նւիրւած մեծ բանաստեղծի կեանքի ու գրական-հասարակական գործունէութեան առանձին հարցերին, երկերի ստեղծագործական պատմութեան, ժողովրդական ակունքների, գեղարւեստական վարպետութեան բացայայտմանը: «Հրապարակումներ» բաժնում առաջին անգամ տպագրւում են չափածոյ և արձակ մի շարք երկեր, տարբերակներ ու ֆրագմենտեր, ինչպէս և ելոյթներ ու նամակներ, որոնք կարևոր նշանակութիւն ունեն գրողի համակողմանի ուսումնասիրութեան համար:
Ժողովածուի առաջին մասում զետեղւած ուսումնասիրութիւնները նւիրւած են Թումանեանի ստեղծագործութեանը, մասնաւորապէս վարպետութեան հարցերին:
Երկրորդ մասում հրապարակւում են բանաստեղծի գրական ժառանգութիւնից մի շարք անտիպ էջեր՝ բանաստեղծութիւններ, յօդւածներ, նամակներ, անտիպ հատւածներ «Դէպի Անհունը» և «Հառաչանք» պոէմների սևագրութիւններից, «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» ուսումնասիրութեան լրացւած և ճշտւած տեքստը և այլ նիւթեր: