1946-ից այս գրքի արդէն հիսնամեայ հեղինակը մամուլում հանդէս է գալիս գրական ու թատերական արւեստների յոդւածներով:
Գրքում ամփոփւած են նրա այն յոդւածները, որոնք կարող են այսօր էլ ուշագրաւ լինել եւ բնորոշ՝ իր անցած գրեթէ երեսնամեայ ճանապարհին, ժամանկի գրական ու թատերական անցուդարձերին:
Գրքում տեղ գտած յոդւածները, փոքր բացառութեամբ, լոյս են տեսել պարբերական մամուլում: Բնականաբար, հեղինակն իրաւունք չի վերապահել թւով փոփոխութիւներ անել ժամանակին հրապարակւած յոդւածներում, թողնելով դրանք այնպէս, ինչպէս եղել են՝ իրենց լաւ ու վատ, վիճելի, գուցէ եւ աննպաստ կողմերով: