Դառն է հայրենիք չունեցող մարդու կեանքը: Ով հայրենիք չունի, նա չունի ինչքի, կենցաղի ապահովութիւն, անորոշ է նրա առօրեան, վիրաւորական են այն նախատինքները, որ հասցնում են նրան մարդիկ, որոնք խտրութիւն են դնում ժողովուրդների միջեւ:
Աստանդական մի ընտանիքի պատմութիւնն է այս վիպակը, ուր բացայայտւում է առանց հայրենիքի մնացած մարդկանց տխուր ապագան: