دسترسی همگانی(OPAC) «Ս. Ներսէս Շնորհալի» Գրադարան

Հայաստանի Հանրապետութիւն: Հատոր 2. Վերսալից-Լոնդոն, 1919-1920 (2014) / Յովհաննիսեան ، Ռ. Գ، نویسنده
نوع مدرک:متون چاپی
سرشناسهՅովհաննիսեան ، Ռ. Գ، نویسنده
عنوان :Հայաստանի Հանրապետութիւն: Հատոր 2. Վերսալից-Լոնդոն, 1919-1920
ناشر:Երևան : Տիգրան Մեծ
سال نشر :2014
صفحه شمار:708էջ
شابک/شاپا022250
موضوع‌ها :اصفا
Հայաստանի Հանրապետութիւն
چکیده :Սոյն մենագրութիւնը Հայասեանի Հանրապետութեան ՝ 1918-1920/21 թթ. համապարփակ պատմութեան առաջին հատորն է: Բնագիրը, որ հիմնւած է մի շարք լեզուներով ծաւալուն արխիւային նիւթերի՝ փասթաթղթերի ու հրատարակութիւնների վրայ, քառահատոր է, անգլերէն և հրատարակւել է 1971-1996 թթ. ժամանակահատւածում: Առաջին հատորում արծարծւում են փոխկապակցւած այն հանգամանքները, որոնք ուղենշել են 1918 թ. մայիսին Երևանի շուրջ փոքր Հայոց պետութեան ստեղծումն ու նրա առջև ծառացած հանկարծահաս մարտահրաւերները՝ տեղահանւած և աղքատութեան մատնւած ժողովրդի հանդեպ հոգածութիւն և ժողովրդավարական կառավարութեան կառոյցների ստեղծում, Հանրապետութեան յարաբերութիւնները Օսմանեան կայսրութեան և երիտթուրք առաջնորդների, հարևան Ադրբէջանի ու Վրաստանի հանրապետութիւնների, Սպիտակ բանակների ու Խորհրդային իշխանութիւնների և դաշնակիցների ու Ամերիկեան ներկայացուցիչների հետ:Գրքում հանգամանօրէն ներկայացւած են Բորչալուի, Ախլքալաքի, Կարսի, Արդահանի, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջևանի շուրջ տարածքային վեճերը, ինչպէս նաև Արևմտեան Հայաստանի գաւառների ու Կիլիկիայի վերաբերեալ հայոց պահանջատիրութիւնը:
Առ 1919 թ. գարուն՝ Հանրապետութեան յաջողւեց տարածւել մինչև Կարս ու Նախիջևան և վերահսկողութեան տակ առնել Լոռու մեծ մասն ու Զանգեզուրը: Անկախութեան առաջին տարեդարձին՝ 1919 թ. մայիսի 28-ին, կառավարութիւնը հրապարակեց Միացեալ Հայաստանի ակտը՝ յոյս փայփայելով, որ Դաշնակիցների և միացեալ Նահանգների աջակցութեամբ իրականութիւն կդառնայ ազատ, անկախ և միացեալ Հայաստանի ստեղծման բաղձալի նպատակը:
لینک ثابت رکورد:./index.php?lvl=record_display&id=11907
زبان مدرک :ارمنی

 درخواست رزرو

شماره ثبتشماره بازیابینام عام موادمحل نگهداریوضعیت ثبتوضعیت امانت
022250Շ01-12 ԳիրքԳրապահոց.Առկայموجود

تعداد نظرات کاربران :0 . برای افزودن نظر خود کلیک نمایید.