Գիրքը նւիրւած է հայ մշակոյթի զարգացման գործում հսկայական դեր ունեցած պատմական Հայաստանի Բարձր Հայք նահանգի գրքարւեստի ԺԱ.-ԺԴ. դդ. յուշարձանների ուսումնասիրութեանը: Հեղինակը բացայայտել է Բարձր Հայքի գրչութեան եւ մանրանկարչութեան դպրոցի ակունքները, ձեռագիր մատեանների ձեւաւորման եւ հարդարման օրինաչափութիւնները, այս դպրոցի կապերն ու փոխազդեցութիւնները հայ գրքարւեստի այլ կենտրոնների՝ Գլաձորի, Տաթեւի համալսարանների, Կիլիկիայի, Ղրիմի դպրոցների եւ բիւզանդական Պալեոլոգեան արւեստի հետ:
Գիրքը հասցէագրւած է միջնադարեան հայ արւեստի հարցերով զբաղւող մասնագէտներին, հայագէտներին, պատմաբաններին, բիւզանդագէտներին, ինչպէս նաեւ Հայաստանի արւեստի պատմութեամբ հետաքրքրւող ընթերցասէր հասարակութեանը:
«Արցախի մանրանկարչական արւեստը» պատկերագրքում ամբողջական կերպով ներկայացւում է Հայոց հինաւուրց այդ նահանգում ստեղծըած XIII-XVII դարերի մատենական նկարչութեան լաւագոյն նմուշները: Դա առաւել եւս արժեւորւում է շնորհիւ միջնադարեան համաքրիստոնէական արւեստի մէջ հազւադէպ հանդիպող ոճի եւ պատկերագրութեան:
Ուսումնասիրութիւնը նւիրւած է Կիլիկեան Հայաստանի հոգեւոր-մշակութային նշանաւոր կենտրոններից մէկի՝ Սկեւռայի Վանքի գրչական դպրոցի շուրջ երկուհարիւր ամեայ պատմութեանը, նրա առաջնորդների, նշանաւոր ուսուցչապէտերի, գրիչների, ծաղկողների, երաժիշտների ծաւալած մշակութային եւ գիտական գործունէութեան հետազոտմանն ու արժեւորմանը:
Ալբոմ-ուսումնասիրութիւնը նւիրւած է Մեսրոպ Խիզանցու համար 11203 Աւետարանի նկարազարդմանը (1619 թ.), որը Վասպուրականի մանրանկարչութեան լաւագոյն ձեռնարկներից է:
Ալբոմ -ուսումնասիրութիւնը նւիրւած է հայ մինջնադարեան ճարտարապետ, քանդակագործ, գրիչ եւ մանրանկարիչ՝ Մոմիկի ստեղծագործութեանը եւ յատկապէս մանրանկարչական ժառանգութեանը, որը պահպանւել է Մաշտոցեան մատենադարանի երկու ձեռագրերում:
Ալբոմ-ուսումնասիրութիւնը նւիրւած է մանրանկարիչ Յովհաննէս Խիզանցուն եւ Մատենադարանի համար 3717 աւետարանի նկարազարդման (1494 թ.), որը Վասպուրականի մանրանկարչութեան Խիզանի դպրոցի լաւագոյն ձեռագրերից է:
Գրքոյկը նւիրւած է հայ ձեռագրական մշակոյթում իր ուրոյն տեղը գրաած, հայ ժողովրդի հաւատամքի մաս դարձած ժապաւէնաձեւ հմայիլներին, եւ ներկայացնում է Մաշտոցեան Մատենադարանի հաւաքածոյում հանգանակւած նմուշներից մէկը:
Հատորն ընդգրկում է Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանում պահւող պարսկերէն ձեռագրերի նկարագրութիւնը: Գիրքը նախատեսւած է ձեռագրագէտների, իրանագէտների եւ իսլամագէտների համար: