Գիրքը նւիրւած է հայ մշակոյթի նւիրեալ մեծագոյն բանաստեղծ, խոշոր հոգեւորական գործիչ Գրիգոր Նրեկացու պատկերմանը հայ ձեռագրական արւեստում: Մէկ կազմի ներքոյ են հաւաքւած Նարեկացուն պատկերող մանրանկարների մեզ յայտնի գրեթէ բոլոր օրինակները (ԺԳ-ԺԹ դդ.), որոնց զգալի մասն առաջին անգամ է հրապարակւում եւ որոնց պատկերման առանձնայատկութիւնների եւ արւեստաբանական վերլուծութիւնների միջոցով հեղինակները ցոյց են տալիս Գրիգոր Նարեկացու պատկերըհայ մանրանկարչութեան համատեքստում:
Գրքոյկը նւիրւած է հայ ձեռագրական մշակոյթում իր ուրոյն տեղը գրաած, հայ ժողովրդի հաւատամքի մաս դարձած ժապաւէնաձեւ հմայիլներին, եւ ներկայացնում է Մաշտոցեան Մատենադարանի հաւաքածոյում հանգանակւած նմուշներից մէկը:
Հայ մեծանուն ազգագրագետ, կոմպոզիտոր, խմբավար, երգիչ Կոմիտասի խմբերգերի սոյն ժողովածուն՝ ստեղծագործութիւնների սահմանափակ քանակով, նւիրւում է Մեծն Կոմիտասի ծննդեան 140-ամեակին:
Հայ մեծանուն ազգագրագէտ, խմբավար, երգիչ Կոմիտասի մեներգների այս ժողովածուն՝ ստեղծագործութիւնների սահմանափակ քանակով, նւիրէում է Մեծն Կոմիտասի ծննդեան 140-ամեակին: Ընտրանին օգտակար կարող է լինել պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիներին, երաժշտական բուհերի և քոլեջների մեներգեցողութեան բաժինների ուսանողներին, նաև դաշնակահար կոնցերտմայստրներին, ինչպէս պրակտիկ աշխատանքում, այնպէս էլ ուսումնական գործընթացում՝ համալրելով երաժիշտ-կատարողների երկացանկը: