Սոյն գիրք-ալբոմը Կոմիտասի անւան լարային քառեակի՝ հայ եւ համաշխարհային երաժշտարւեստի բացառիկ երեւոյթի 90-ամեայ պատմութեան ժամանակագրական շարադրանքն է: Ներկայացւում են երախտաւոր երաժիշտների կենսագրականները, ներդրումը, գնահատանքի խօսքեր, մամուլի արձագանքներ, լուսանկարներ:
Գիրքը կազմւել է քառեակի արխիւի եւ այլ նիւթերի հիման վրայ:
Նախատեսւում է երաժշտասէրների, արւեստի եւ մշակոյթի մասնագէտների, ինչպէս նաեւ ընթերցողական լայն լսարանի համար: