Գրքի հերոսներն են դարձել Մարտիրոս Սարեանը եւ Աւետիք Իսահակեանը, որոնք հեղինակի յիշատակների խորքից յառնում եւ պատկերւում են որպէս կենդանի անձնաւորութիւններ. միաժամանակ հեղինակը վերլուծում է նրանց ստեղծագործութիւնը՝ լայն իմաստով հայրենադարձութեան եւ ինքնաճանաչման տեսանկիւնից: Գրքում զետեղւած է նաեւ հեղինակի «Անծանօթ աշխարհ» գրական երկխօսութիւնը՝ հիմնովին վերամշակւած, լրացւած «Փարոսներ» վերնագրով: