Ժողովածուի բանաստեղծութիւններն ու պոէմները միմեանց լրացնելով ամբողջացնում են հեղինակի խօսքը կեանքի, բնութեան, սիրոյ եւ հայրենիքի մասին: Մանկութեան ու պատանութեան յուշերի, երիտասարդական մտորումների, հերոսական մաքառումների ու յաղթանակների միջով անցնող ժամանակը դառնում է արդար տքնութեան այն բարոյական հողը, որի վրայ հառնում եւ հասունանում է բանաստեղծի ստեղծագործական աշխարհը: