Հեղինակի առաջին ժողովածուն է: Սերը այն թրթռուն երակն է որ բաբախում է բոլոր ստեղծագործութիւններում: Հայրենի կարոտն ու սերը հեղինակի մոտ հանդես են գալիս որպես գեղագիտական ավանդոյթներ, ինչից և սնվում է նրա քնարերգութիւնը:
Ժողովածուի բանաստեղծութիւններն ու պոէմները միմեանց լրացնելով ամբողջացնում են հեղինակի խօսքը կեանքի, բնութեան, սիրոյ եւ հայրենիքի մասին: Մանկութեան ու պատանութեան յուշերի, երիտասարդական մտորումների, հերոսական մաքառումների ու յաղթանակների միջով անցնող ժամանակը դառնում է արդար տքնութեան այն բարոյական հողը, որի վրայ հառնում եւ հասունանում է բանաստեղծի ստեղծագործական աշխարհը: