«Ընտրանին» Հայաստանում առաջին հրատարակութիւնն է: Նիւթերը ընտրւել են Ն. Աղբալեան գործչի, գիտնականի, մարդու կերպարը հնարաւորինս ամբողջական ներկայացնելու մտահոգոթեամբ:
Ժողովածուում ամփոփւած են «Մշակի» հիմնադիր խմբագիր Գրիգոր Արծրունու յօդւածները, հիմնականում առաջնորդողները, լրագրութեան տեսութեան եւ պատմութեան վերաբերեալ:
Ընդգրկում է հայոց հին եւ միջնադարեան բանաստեղծների գործերը՝ Գողթան երգերից մինչեւ XVIII դար: Նիւթերն ընտրւած են այնպէս, հնարաւորին չափ լայն պատկերացում տրւի թէ հոգեւոր, թէ աշխարհիկ բանաստեղծութեան զարգացման փուլերի, ժանրային կազմի մասին: Այդ նկատառումով դասական հեղինակների կողքին տեղ են գտել ոակաս նշանաւոր եւ քիչ յայտնի մի շարք գրողների ինչպէս քնարականյ այնպէս էլ վիպական երկերը: