Գիրքը ներկայացնում է XVII-XVIII դարերի հայ գրականութեան համապատկերը: Ժամանակաշրջանի պատմամշակութային հենքի վրայ դիտարկւում են հայ գրական-գեղարւեստական մտքի զարգացման հիմնական ուղիները, ժամանակի առաւել նշանակալից գրական դեմքերն ու երևոյթները:
Նախատեսւում է մասնագէտների, ուսանողների, ասպիրանտների և հայ գրականութեան պատմութեամբ հետաքրքրւողների համար:
Գրքում զետեղւած են հեղինակի «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած ոջախ», ստեղծագործութիւնները, որոնք նախտեսւած են ծրագրով՝ պարտադիր և ոչ պարտադիր (արտադասարանական) ընթերցանութեան պահանջներից ելնելով: Գրքի էջերում տողատակ տրւած են օտար և որոշակի դժւարութիւն ներկայացւող բառեր ու բառակապակցութիւններ: Այն նախատեսւած է հայկական 9-րդ և ոչ հայկական դպրոցների 8-րդ դասարանների աշակերտների համար:
Ընդգրկում է հայոց հին եւ միջնադարեան բանաստեղծների գործերը՝ Գողթան երգերից մինչեւ XVIII դար: Նիւթերն ընտրւած են այնպէս, հնարաւորին չափ լայն պատկերացում տրւի թէ հոգեւոր, թէ աշխարհիկ բանաստեղծութեան զարգացման փուլերի, ժանրային կազմի մասին: Այդ նկատառումով դասական հեղինակների կողքին տեղ են գտել ոակաս նշանաւոր եւ քիչ յայտնի մի շարք գրողների ինչպէս քնարականյ այնպէս էլ վիպական երկերը: