Մենագրութեան մէջ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ են դրւում 1912-1921 թթ. Ստամբուլում տպագրւած օսմանեան «Ալեմդար» օրաթերթում հրատարակւած Յոզղատի, Տրապիզոնի, Խարբերդի և Բիւիւք Դերէի դատավարութիւնների նիստը ներկայացնող հրապարակումների հայերէն թարգմանութիւնները: Ժողովածուում չեն ընդգրկւել վերոյիշեալ դատաքննութիւնների դատավճիռները, քանի որ դրանք արդէն իսկ հայերէն թարգմանւել ու հրատարակւել են: Առաջին անգամ է գիտական շրջանառութեան մէջ դրւում նաև օսմաներէնից թարգմանւած՝ Տրապիզոնի դատավարութեան մեղադրական եզրակացութիւնը, որը հրատարակւել է «Ալեմդարի» 1919 թ. ապրիլի 16-ի համարում:
Գրքում ներկայացւում է Օսմանեան կայսրութիւնում և Թուրքիայի հանրապետութիւնում հայերի կրօնափոխութեան մի քանի կարևոր դրւագների համառօտ պատմութիւնը: Առանձին գլուխ է յատկացւած համշենահայերի և Դերսիմի հայերի կրօնափոխութեան խնդրին:
Առաւել հանգամանօրէն ներկայացւում են Հայոց Ցեղասպանութեան շրջանը և դրան յաջորդած ժամանակաշրջանի իրադարձութիւնները՝ մինչև մեր օրրը, ինչպէս նաև՝ կրօնափոխ հայերի արդի խնդիրները և դրանց նկատմամբ Թուրքիայի իշխանութիւնների վերաբերմունքը: