«Գրական հանգրւաններ» Ա գրքի շարունակութիւնն է: Ընդգրկում է գրականագէտի վերջին տարիների ուսումնասիրութիւններն ու յօդւածները՝ նւիրւած հայ նոր ու նորագոյն գրականութեան տարաբնոյթ խնդիրներին:
Հասցէագրւում է հայ գրականութեամբ զբաղւողներին, ուսուցիչներին, բանասիրական ֆակուլտետների եւ ընթեցող լայն հասարակութեանը:
Մենագրութեան մէջ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ են դրւում 1912-1921 թթ. Ստամբուլում տպագրւած օսմանեան «Ալեմդար» օրաթերթում հրատարակւած Յոզղատի, Տրապիզոնի, Խարբերդի և Բիւիւք Դերէի դատավարութիւնների նիստը ներկայացնող հրապարակումների հայերէն թարգմանութիւնները: Ժողովածուում չեն ընդգրկւել վերոյիշեալ դատաքննութիւնների դատավճիռները, քանի որ դրանք արդէն իսկ հայերէն թարգմանւել ու հրատարակւել են: Առաջին անգամ է գիտական շրջանառութեան մէջ դրւում նաև օսմաներէնից թարգմանւած՝ Տրապիզոնի դատավարութեան մեղադրական եզրակացութիւնը, որը հրատարակւել է «Ալեմդարի» 1919 թ. ապրիլի 16-ի համարում: