Գիրքը հայերէնի հրատարակւած առաջին բառակազմական բառարանն է: Պարունակում է մօտ 20,000 բառայօդւած, որոնք արտացոլում են աւելի քան 30,000 բառի կազմութիւն:
Հասցէագրում է դպրոցի միջին և բարձր դասարանների աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին և ընդհանրապէս հայերէնի բառերի կազմութեամբ հետաքրքրւողներին:
Բառարանը ամփոփ կերպով ներկայացնում է արդի գրական հայերէնին բնորոշ կետադրական երևոյթները, դրանց հետ առնչւող նշանները և քերականական իրողութիւնները՝ յակիրճ սահմանումներով և օրինակներով:
Ըստ կետադրական երևոյթների և նշանների խմբաւորւած են դպրոցական ծրագրի սահմաններում գործող բոլոր կանոնները՝ իրենց ենթակետերով և բացառութիւններով:
Յատուկ ուշադրութեան են արժանացւած կանոնների խաչաձևման դէպքերը, տարբերակային լուծումները (զուգաձևութիւնները):
Գիրքը կարող է օգտակար լինել մանկավարժներին, ուսանողներին, աշակերտներին, դիմորդներին, լրագրողներին և հայոց լեզուն գործնականում կիրառող այլ մասնագէտների, հայոց լեզւով հետաքրքրւող լայն զանցւածներին:
Սոյն ձեռնարկը ամենաենդհանուր տեղեկութիւնն է պարունակում Հայաստանի Հանրապետութեան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան աշխարհագրական դիրքի, բնութեան, վարչական միաւորների, պետական խորհրդանիշերի մասին:
Նախատեսւում է սփիւռքի դպրոցների, ինչպէս նաև Հայաստանով հետաքրքրւող ցանկացած ընթերցողի համար:
Նոյն խորագրով հաջորդ գրքերում կներկայացւեն Հայաստանի մշակոյթը, պատմութիւնը և այլն: