Մենագրութիւնը Հայաստանի Ք.ա. երրորդ հազարամեակի պատմութեան ամբողջական վերականգնման փորձ է,որը կատարում է բացառապէս ըստ գրաւոր աղբիւրների: Ներկայացւում են խնդրին վերաբերող սկզբնաաղբիւրներ, ճզգրտւում է Ք.ա. երրորդ հազարամեակի Հայաստանի աշխարհագրական պատկերը, ուրւագծւում է դարաշրջանի քաղաքական պատմութիւնը, տրւում են հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային-քաղաքակրթական իրավիճակների բնութագրեր:
Վերջում, որպէս հաւելւած, բերւած են Հայաստանի Ք.ա. երրորդ հազարամեակի պատմութիւնը լուսաբանող քառասուն բնագրեր, որոնց մեծագոյն մասն առաջին անգամ է ներկայացւում հայերէն թարգմանութեամբ:
Աշխատանքը կարող է օգտակար լինել հայագետներին, արևելագետնետին և հայագիտութեամբ և հին արևելքի պատմութեամբ հետաքրքրւող ընթերցողներին