Մենագրութիւնը Հայաստանի Ք.ա. երրորդ հազարամեակի պատմութեան ամբողջական վերականգնման փորձ է,որը կատարում է բացառապէս ըստ գրաւոր աղբիւրների: Ներկայացւում են խնդրին վերաբերող սկզբնաաղբիւրներ, ճզգրտւում է Ք.ա. երրորդ հազարամեակի Հայաստանի աշխարհագրական պատկերը, ուրւագծւում է դարաշրջանի քաղաքական պատմութիւնը, տրւում են հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային-քաղաքակրթական իրավիճակների բնութագրեր:
Վերջում, որպէս հաւելւած, բերւած են Հայաստանի Ք.ա. երրորդ հազարամեակի պատմութիւնը լուսաբանող քառասուն բնագրեր, որոնց մեծագոյն մասն առաջին անգամ է ներկայացւում հայերէն թարգմանութեամբ:
Աշխատանքը կարող է օգտակար լինել հայագետներին, արևելագետնետին և հայագիտութեամբ և հին արևելքի պատմութեամբ հետաքրքրւող ընթերցողներին
Գրքում փորձ է արւած ի մի բերելու Հայոց Պատմութեան ընթացքում ստեղծւած աշխարհակալութիւնների պատմութիւնները, դիտարկելու դրանք մէկ համատեքստում: Նման ճանապարհով հետազոտութեան շնորհիւ աւելի ճանաչելի է դառնւմ հայ էթանոսը, բացայայտւում են աշխարհակալ հայի կերպարի առանձնահատկութիւնները:
Գրքում փորձ է արվաձ ի մի բերելու Հին Առաջավոր Ասիայի գրավոր աշբյիւրներում պահպանված այն տեղեկությունները , որոնցում Հայկական լեռնաշխահը ներկայացնում է իբրև սրբազան տարածք և դրանց հիմամբ վերականգնելու Հայաստանի կերպարը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ենկալումները:
Գրքում փորձ է արւած հանրամատշելի շարադրանքով եւ հարուստ պատկերազարդումներով նհրկայացնել ականաւոր տիրակալ Րիգրան Մեծի կեանքն ու գործունէութիւնը: Աշխատանքը շարադրւած է ըստ սկզբնաղբիւրների հաղորդումների եւ դրանց հիմամբ կատարւած անաչառ հետազոտութիւնների: