Աշխատութիւնը նւիրւած է XVI դարի նշանաւոր բանաստեղծ Գրիգորիս Աղթամարցուն: Գիրքը ընդգրկում է բանստեղծի բոլոր երկերի քննական բնագրերը և ուսումնասիրութեան Հեղինակ ի կեանքի, գործունէութեան ու ստեղծագործութեան վերաբերեալ:
Ուսումնասիրութեան բաժնում առ այսօր յայտնի ու անյայտ փաստերի հիման վրայ ամբողջացւում ու գծւում է Աղթամարցու կեանքի ուղին, նրա ստեղծագործութիւնների վերլուծմամբ բացայայտւում տաղերգուի ժառանգութեան ինքնատիպ բնոյթը և նրա նշանակութիւնը հայ գրականութեան զարգացման համար:
Բնագրերը կազմւած են Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի, ինչպէս նաև այլ վայրերում պահպանող ձեռագրերի տւեալներով: