Ներկա աշխատութիւնը գրւած է ուսուցիչների համար, կարող է հանձնարարւել կարդալու նաև բարձր դասարանների այն աշակերտներին, որոնք հակում ունեն զբաղւելու գեղագիտական դաստիրակութեան հարցերով:
Աշխատութիւնը նպատակ ունի՝ հենւելով մեր հանրակրթական դպրոցի դրական փորձի վրայ, օգնել ճիշտ կազմակերպելու երեխաների գեղագիտական դաստիրակութիւնը ուսումնական պարապմունքների ընթացքում:
Հեղինակը իր պարտքն է համարում շնորհակալութիւն հայտնել այն բոլոր անձանց՝ դպրոցական ուսուցիչներին և գիտական աշխատողներին, որոնք օգնել են իրեն աշխատութիւնը գրելիս:
Ռաֆայէլ Աթայեանի «Մրրիկի թեւով» պատմավէպը ամբողջանում է հեղինակի վիպական տրիլոգիան, որի առաջին երկու գրքերը՝ «Զարթոնք» եւ «Սպարտակ», հրատարակւած են:
Այս վէպի գլխաւոր հերոսներն են նախորդ գրքերից ընթերցողին ծանօթ երիտասարդները՝ Արմէնակ Բուդաղեան, Աղասի Խանջեան, Գայուշ, Արշաւիր: Ժամանակի պատմական գործիչներից վէպում պատկերւում են Ստեփան Ալավերդեանը, Սերգօ Օրջոնիկիձեն, Սարգիս Կասեանը: