Աշխատութեան մէջ արխիւային, մամուլի և հրատարակւած գրականութեան հարուստ նիւթի հիման վրայ ուսումնասիրւել և վեր են հանւել բուլղարահայ գաղութի (1896—1970 ) սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կեանքի բազմակողմանի հարցերը: Ընդգրկւած է հայ և բուլղար ժողովուրդների պատմական կապերն ու ռուս ժողովրդի անմիջական օգնութիւնը երկու ժողովուրդների ազգային և սոցիալակամ ազատագրման գործում: Վերլուծւած են բուլղարահայերի մասնակցութիւնը բուլղար աշխատաւորների սոցիալական-պայքարին, Բուլղարիայում ֆաշիզմի և կապիտալիզմի տապալման ու սոցիալիստական կարգերի հաստատաման համար մղւող պայքարի հարցերը:
Հասցեագրւում է պատմաբաններին և ընթերցող լայն շրջաններին: