Աշխատութեան մէջ արխիւային, մամուլի և հրատարակւած գրականութեան հարուստ նիւթի հիման վրայ ուսումնասիրւել և վեր են հանւել բուլղարահայ գաղութի (1896—1970 ) սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կեանքի բազմակողմանի հարցերը: Ընդգրկւած է հայ և բուլղար ժողովուրդների պատմական կապերն ու ռուս ժողովրդի անմիջական օգնութիւնը երկու ժողովուրդների ազգային և սոցիալակամ ազատագրման գործում: Վերլուծւած են բուլղարահայերի մասնակցութիւնը բուլղար աշխատաւորների սոցիալական-պայքարին, Բուլղարիայում ֆաշիզմի և կապիտալիզմի տապալման ու սոցիալիստական կարգերի հաստատաման համար մղւող պայքարի հարցերը:
Հասցեագրւում է պատմաբաններին և ընթերցող լայն շրջաններին:
Վ. Ս. Գալացկայայի գիրքը, որն իրենից ներկայացնում է արտասահմանեան երկրների երաժշտական գրականութեան ուսումնական ձեռնարկ երաժշտական ուսումնարանների համար, նւիրւած է XIX դարի կոմպոզիտորներ Բեթհովենի, Շուբերտի, Ռոսսինիի, Վեբերի, Մենդելսոնի, Շումանի և Շոպենի ստեղծագործութեանը:
Չորրորդ հրատարակութեամբ գիրքը էական վերամշակման է ենթարկւել:
Երաժշտական ուսումնարարների համար նախատեսւած «Արտասահմանյան երկրների երաժշտական գրականութիւն» ուսումնական ձեռնարկի 5-րդ պրակը նւիրւած է XIX դարի երկրորդ կէսի և XX դարի սկզբի կոմպոզիտորներ Գունոյի, Բիզէի, Սմետանայի, Դւորժակի, Գրիգի, Դէբիւսոո, Ռաւելի ստեղծագործութիւններին: Թարգմանւած է 1980 թ. հրատարակութիւնից:
Աշխատութիւնը ներթայացնում է Արևլեան ծանուցմունք, Կովկաս և Արարատ պարբերականների հանգամանալից պատմութիւնը: Մեծ տեղ է նւիրւած XIX դարի 30-50-ական թթ. Հայ լուսաւորական շարժման հետ կապւած հարցերի քննութեանը:
Առաջին անգամ շրջանառութեան մէջ դրւած արխիւային վավերագրերի միջոցով բացայայտւել է հայ հասարակական հոսանքների ստեղծման նախապատմութիւնը և դրանով իսկ՝ 60-ական թթ. Ծավալւած լրագրային մեծ բանավեճների ակունքները:
Նախատեսւած է մասնագէտների և ընթերցողների լայն շրջանների համար: