Արամայիս Սահակեանի «Խաչ և սուր» հրապարակախօսականխոհական նոր գիրքը նւիրւած է մեր ժողովրդի պատմութեան հերոսական էջերին և այն մեծ ճշմարտութեանը, որ սեփական խաչը սեփական ուժով պաշտպանելն է ազգի փրկութիւնը:Ելնելով գրաւոր ու բանաւոր բազում աղբիւնրներից՝ այդ միտքը նա արտայայտում է պատմութեան հին ու նոր երևոյթները համադրելով ու մեկնաբանելով,քրիստոնեութեան էութեան շուրջ խորհրդածելով,ամէն ինչ անցկացնելով բանաստեղծական հոգու և խոհերի միջով որոնք բնականաբար կարող են նաև վիճելի լինել:Խաչը հաւատն է , սուրը՝ գործը, իսկ հաւատը գործով է ապացուցւում: Հենց այդպիսի աստւածասէր է «Խաչ և սուր» արձանախմբի և «Ծովազարդ» հանգստեան տուն-հիւրանոցի հիմնադիր կառուցող ,Ծովազարդի հայրենասեր զաւակ Փայլակ Հայրապետեանը որի բարի գործերը և բարդ ճակատագիրը միահիւսւած են ժողովրդի կեանքին ու պատմութեանը նրա խաչին և սրին,նրա ազնիւ զաւակներին: Ընթերցողը գրքում կը գտնի հետաքրքիր ու արկածային պատմութիւններ, կատակով և լուրջ նկարագրւած գերբնական երևոյթներ բոլորովին նոր աչքերով կը տեսնի իր ծանօթ հեղինակին...
«Խաչ և սուրը» հպարտութիւն է սերմանում ազգի նկատմամաբ:
Գիրքն ամփոփում է Արամայիս Սահակեանի սիրային բանաստեղծութիւնների ընտրանին: Հեղինակն այն կարծիքին է, որ մարդկանց փրկելու է սէրը, ոչ թէ ատելութիւնը: Սէրը՝ աշխարհի մեծ հրաշալիքը...
Գիրքն ձոն է գեղեցկութեանը, մարդուն, սիրոյ բազմազան տրամադրութիւններին: Մեր ծանր ու դժւարին օրերին այն լաւ նւեր է ընթերցողներին...