«Վճռական վկայութիւն» գրքում զետեղւած են գիտականօրէն հիմնաւորւած այնպիսի արժէքաւոր և հաւաստի վկայութիւններ(վերջին տարինների ընթացքում կատարւած պատմագիտական հետազոտութիւններ, հնագիտական բացայայտումներ և արժանահաւատ տեղեկութիւններ), որոնք առաւելագոյնս օգտակար կլինեն բոլոր նրանց, ովքեր փնտրում են Աստւածաշնչին և Քրիստոսին վերաբերւող շատ հարցերի պատասխաններ:
Գիրքը հասցեագրւում է բոլորին, այդ թւում նաև քրիստոնէութեան 21-րդ դարի քննադատներին և աստւածաբանութիւն ուսումնասիրողներին: