Համաստեղութիւն վէպի թեման առնւած է Հայաստանի պոլիգրաֆ արդիւնաբերութեան վաղ շրջանից և պատկերում է երկրի զանազան շրջաններից եկած աշխատանքի ծարաւ երիտասարդների, որոնք սովորելով, կոփւելով և հմտանալով մասնագիտութեան մէջ, յետագայում պատւով են փոխարինում աւագ սերնդին՝ իրենց ուսերին վերցնում տպագրական գործի զարգացումը մեր հանրապետութիւնում: Նրանցից ոմանք մինչև այսօր աշխատում են պոլիգրաֆ արդիւնաբերութեան զանազան բնագաւառներում:
Հեղինակը յայտնի է մեր ընթերցողին «Թագաւորի փոքր որդին», «Կարմիր ձիւնը», «Խօսում», «Փակ սենեակը» վիպակներով:
«Տեղատւութիւն» վէպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի եւ անհատի ու հասարակութեան փոխհարաբերութեան պրոբլեմները: Վէպը հումորի ու սատիրայի լեզւով, այլաբանական ու իրապատում տարրերի միահիւսումով ոատմում է, թէ ինչ կարող է պատահել մարդուն, մօռանում է հասարակութեան հանդէպ ունեցած իր պարտականութիւնները: