Հայ նշանաւոր նկարիչ Գէորգ Բաշինջաղեանի «Երկերը» կազմւած են նրա գրական հարուստ ժառանգութիւնը:
Տաղանդաւոր նկարչի գրիչը, թէկուզ ոչ վրձինին հաւասար, թողել է գրական այնպիսի պատկերներ, պատմւածքներ, ճանապարհորդական յուշագրումներ, հրապարակախօսական յօդւածներ ու նամակներ, որոնք, իրաւամբ ճանաչողական արժէք ունեն: «Երկեր»-ում միաժամանակ ուշագրաւ դրւագներ կան այն ժամանակւայ հայ և վրաց գրական մշակոյթի կարկառուն ներկայացուցիչների մասին, որ կարդացւում է մի առանձին հետաքրքրութեամբ: