Աշխատութեան մէջ քննութեան են առնւում ինչպէս Արևմտեան ևրոպայի արդի ճարտարապետութեան և քաղաքաշինութեան զարգացման ընդհանուր ուղղութիւնները, այնպէս էլ առանձին ճարտարապետների գործերը և գեղագիտական վերլուծութեան են ենթարկւած այն տիպական կառուցւածքները և քաղաքաշինական համակարգերը, որոնք բնորոշում են ժամանակակից Արևմտեան ևրոպայի ճարտարապետութեան առանձնայատկութիւնները XX դարի ընդհանուր ճարտարապետութեան պատմութեան
Գրքոյկում նորագոյն պատմահնագիտական ու ճարտարապետական նիւթի օգտագործումով ճշտւում և լրացւում է Հայաստանի շինարարական արւեստի՝ իտալական ճարտարապետութեան հետ ունեցած առնչութիւնների խնդիրը, համակողմանի վերլուծում է Լէոնարդօ Դա Վինչիի հայկական վարկածը: Հայ միջնադարեան ճարտարապետութիւնը դիտւում է ոչ թէ ազգային արւեստի սահմաններում, այլ որպէս համաշխարհային արւեստի զարգացման շղթայի անբաժանելի, փոխհարստացնող մի օղակ:
Նախատեսւում է ճարտարապետութեան պատմութեամբ հետաքրքրւողների և ընթերցող լայն շրջանների համար: