Գիրքը նւիրւած է հայկական կանացիակերպ կաւէ աղամաններին, որոնք կիրառական արւերտի իւրայատուկ մի բնագաւառ են ներկայացնում: Լինելով գեղարւեստական ուշագրաւ առարկաներ, դրանք աւելի քան մէկուկէս հազարամեակ զարդարել են հայկական բնակարանները:
Գիրքն ունի հարուստ նկարազարդում: Նախատեսւում է մասնագէտների և արւեստագէտների համար:
Գրիք-ալբոմում հանրամատչելի շարադրանքով հայերէն , ռուսերէն և անգլերէն ներկայացւում են Նախիջևանի պատմաճարտարապետական ժառանգութեան պատմութիւնն ու շինարւեստը՝ հնագոյն ժամանակներից մինչև XX դ. սկզբները:
Այն օգտակար է ինչպէս մասնագէտների, հայ ժողովրդի պատմութեամբ ու արւեստով զբաղւողների, այնպէս էլ ընթերցող լայն շրջանների համար: